ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Axios-ը:

Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում` կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգերի նախագահն իրավունք ունի վետո կիրառել բանաձևի դեմ:

CAATSA տեսակի պատժամիջոցները նախատեսված են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի քաղաքացիների ու նրանց պատկանող ընկերությունների, ինչպես նաև նրանց հետո համագործակցող այլ անձանց, կազմակերպությունների և երկրների համար:

Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում: Հոկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ

--00—ՄՀ