ԶՈւ ԳՇ կապի զորքերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչությունը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

426963755_723639876224152_5376615871909788984_n-e1707910226420

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վիգեն Մկրտչյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ»:

--00—ՅՄ