Տիգրան Ավինյանի գրասենյակը վարչության նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ավինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամ՝ Արման Բարխուդարյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արման Բարխուդարյանի դիմումը՝

1. Արման Միշայի Բարխուդարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ29-19.1-Ղ2-1)։

2. Արման Միշայի Բարխուդարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասվում է որոշման մեջ։

--00--ԱՀ