Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

պե

Արման Աբրահանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Զորիկի Աբրահամյանի

կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 09-ին, Սևանի շրջանի Վարսեր գյուղում:
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:
2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2010-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2014-2016թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ
2016-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ
2018-2023թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

--00—ԼՀ