ՊՆ ՌՈ-ն հետաքննում է Բաքվի հայտարարությունն ու խոստանում պատժել ադրբեջանցիների վրա կրակողին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

27905456_360_9_1485_642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։

«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել:

Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

--00—ՅՄ