50-ամյա տղամարդու պայուսակում ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

timthumb

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու:

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով:

Կատարվում է նախաքննություն:

--00—ՅՄ