Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի՝ պատանդների ազատ արձակման դիմաց հրադադար հաստատելու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Screenshot_2

Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները փակուղու առաջ են հայտնվել, քանի որ Իսրայելը համաձայն չէ ՀԱՄԱՍ շարժման՝ մշտական ​​հրադադարի պահանջի հետ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի:

«Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել մշտական ​​հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի պահանջի պատճառով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ հեռուստաալիքը հայտնում է, որ բանակցող կողմերը պայմանավորվել են պատանդների ազատ արձակման «որոշ մեխանիզմների» շուրջ, սակայն Իսրայելի դիրքորոշումը, որը դեմ է հրադադարին, խոչընդոտում է համաձայնագրի կնքմանը։

--00—ՅՄ