Իրան - Ադրբեջան կառուցվող կամուրջը թուլացնում է ՀՀ տարածքով նման ճանապարհի Ադրբեջանի պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Ադրբեջան - Իրան կառուցվող կամուրջը թուլացնում է ՀՀ տարածքով նման ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի պահանջը։ Իրանը փափուկ միջոցներով փորձում է Ադրբեջանին հեռու պահել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը։

Անդրադառնալով դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի գոտու համաձայնագրին՝ իրանագետը ընդգծեց, որ դա նաև հնարավորություն է՝ ՀՀ-ին պահել տարածաշրջանային շահերի գոտում, որ Հայաստանը դրսի ուժերի աջակցություն փնտրելու կարիք չունենա։

«Իրանը ԵԱՏՄ ազատ առևտրի պայմանագրով որոշակի անվտանգային պատասխանատվություն վերցրեց իր վրա։ Թուրքիան ու Իրանը մրցակից երկրներ են, վերջին երեք տարում Իրանը փորձեց իր մասնակցությունը ապահովել տարածաշրջանային շահերի մեջ․ Սյունիքում հյուպատոսության բացումը, Թավրիզում հայկական հյուպատոսության բացումը փափուկ քաղաքականությամբ տարածաշրջանային երկրներին իր կողմը պահելու նպատակ ունի»,-ավելացրեց Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ