Իրանն ու ՌԴ-ն էներգետիկ ճակատ են ձևավորում Արևմուտքի դեմ, սա հնարավորություն է ՀՀ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Իրանն ու ՌԴ-ն էներգետիկ ճակատ են ձևավորում Արևմուտքի դեմ, սա հնարավորություն է ՀՀ-ի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց իրանագետ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։

Ոսկանյանի համոզմամբ՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները մարտահրավեր են ՌԴ-ին, իսկ Հայաստանը, բնականաբար, կարող է օգտվել այդ իրավիճակից։ 

Իրանագետի կարծիքով՝ ՀՀ-ն ներկայումս կարևորագույն գործոն է տարածաշրջանի գազային պայմանավորվածություններում, եթե Ադրբեջանը սպառնա ՀՀ-ին, ապա հարավային գազային միջանցքը կարող է պատահաբար խոցվել թափառող հայկական հրթիռից, այս առումով խաղացողները պետք է նաև Հայաստանի կարծիքը հարցնեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։