Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

мфтй

Հունվարի 5-ին  Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Պատարագի սկիզբը՝ 17։30-ին։ 

Հիշեցնենք, որ հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

--00--ԼՀ