«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ամանորյա ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ուղ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով.  

«Քույրեր և եղբայրներ, սիրելի հայեր

Մոտենում է նոր` 2024 թվականը։ Ժամանակն է վերանայելու նախորդող տարում կատարվածը, տալու ճիշտ և օբյեկտիվ գնահատական, ինչպես դառը, այնպես էլ դրական իրադարձություններին։ Սա կարևոր պահ է՝ ժամանակն է որոշելու, թե ինչ կարող է մեզանից յուրաքանչյուրն անել մեր բազմաչարչար երկրի համար։ Պահն է միավորել ուժերը, համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ մեր Հայաստանի փրկության և բարգավաճման համար։

Մեր լավատեսական հույսերը մեզ միավորում են, բայց մենք հասկանում ենք, որ մեր ակնկալիքներն այսպես թե այնպես կապված են կորստի ցավի հետ։ Մենք հեռացանք Արցախից։ Դաժան պատերազմը տարավ հազարավոր մեր հայրենակիցների կյանքերը։ Ցանկանում եմ իմ անկեղծ կարեկցանքը հայտնել նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, ովքեր ստիպված եղան լքել իրենց տները մեր պատմական հողից։ Դիմում եմ Հայաստանի պաշտպաններին և մեր բոլոր քաղաքացիներին, հիշեք

Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են։

Սիրելի ընկերներ, միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, կպաշտպանենք նրանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում, առաջին հերթին նրանց ովքեր կորցրել են իրենց տները և ապրուստի միջոցը ակնհայտ ագրեսիայի հետևանքով։ Մենք հաստատակամորեն և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր ազգային շահերը և մեր պետության անվտանգությունը։  Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է ձգտի անել ավելին, քան կարող ենք օգնել նրանց, ովքեր այսօր զգում են կորստի ցավը, ում համար դա հատկապես դժվար է։

Այսօր մեզ համար կարևորը արարչագործության ոգին է ոչ միայն անձնական ծրագրերն իրագործելու, այլև մեր հասարակությանը օգուտ բերելու ցանկությունը։ Թե ինչ առաջնահերթություններ կդնենք մեր առօրյա կյանքում գալիք տարում, որքան ակտիվ և հետեվողականորեն կհասնենք մեր առջև դրված նպատակներին, կախված է մեր ազգային գաղափարների իրականացումից։ Միասին մենք կարող ենք ապահովել Հայաստանի Հարապետության զարգացումն ու բարգավաճումը, բարելավել մեր երկրի քաղաքացիների բարեկեցությունն ու կյանքի որակը։ 

Քույրեր և եղբայրներ, սիրելի հայե՜ր

Մանկուց Ամանորի տոնը զուգորդվել է բարությամբ, պայծառ մտքերով ու ցանկություններով, ծնողների ու մեծերի, երեխաների, ընտանիքի ու բարեկամների, ընկերների ու հարևանների հանդեպ սիրով։ Կարևոր է նրանց ջերմացնել ձեր հոգատարությամբ  և ուշադրությամբ, ցուցաբերել սիրո և երախտագիտության անկեղծ զգացմունքներ, որի համար առօրյա կյանքում հաճախ ժամանակ չի լինում: Սա մեր քրիստոնեական հավատքի հիմքն է, որը որոշում է յուրաքանչյուր մարդու կյանքի իմաստը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեր Նոր տարի՜ն, մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, հաջողություններ ստեղծագործության, աշխատանքի, ուսման և բոլոր նախասիրություններում: Թող ուրախությունն ու երջանկությունը, հաջողությունն ու բարօրությունը գան յուրաքանչյուր ընտանիք։ Թող սերը ընտանիքի և ընկերների, մեր փոքր, բայց Մեծ Հայրենիքի հանդեպ, ոգեշնչի ձեռքբերումների հանուն բարգավաճման և Հայ ազգի ապագա սերունդների համար։

Առանձնահատուկ, անկեղծ երախտագիտությամբ, կարևոր և պատասխանատու աշխատանքի համար, այս լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ Ամանորի գիշերն իրենց մասնագիտական պարտքը կատարողներին, Հայաստանի անվտանգությունն ապահովող և օրենքն ու կարգը պահպանող զինվորներին ու սպաներին․ Բժիշկներին, ովքեր կյանքեր են փրկում և խնամում հիվանդ մարդկանց. Հերթապահ ծառայությունների, կենսապահովման, տրանսպորտի և այլ շարունակական շղթայի ձեռնարկությունների աշխատակիցներին, ովքեր ազնվորեն և բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները հանուն մեր խաղաղության և հարմարավետության, ինչպես նաև մշակութային գործիչներին, ովքեր ստեղծում են հիանալի ամանորյա մթնոլորտ:

Շնորհավոր Ամանոր 2024»:

 --00--ԼՀ