Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր, Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում Միությունում իր մասնակցությունից:

«Չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս անդամների հետ կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում», - ասել է Զախարովան:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ