Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարները՝ «Արամ Խաչատրյան» նամականիշի մարման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ff

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մասնակցել է կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակում իրականացվող «Աշխարհահռչակ հայեր. Արամ Խաչատրյան» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ 

Նամականիշի մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանը (1903-1978 թթ.):

ֆ

Նամականիշի վրա նաև պատկերված են կոմպոզիտորի ստորագրության անգլերեն տարբերակը, Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված լոգոտիպը, «Արամ Խաչատրյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասել է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:

--00—ՍՊ