Իտալիայի ՊՆ ղեկավարը առաջարկել է Ուկրաինայում հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

52a26fdc819bba637624bb3d6a539dee

Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն, նրա խոսքերը մեջբերում է ANSA լրատվական գործակալությունը։

«Ռազմական գործողություններին և Ուկրաինային աջակցությանը զուգահեռ կարևոր է գնահատել այն ուղիները, որոնք տանում են դեպի քաղաքական լուծում»,- նշել է պաշտոնյան։

Նրա կարծիքով՝ դիվանագիտական ​​ճանապարհով հակամարտող կողմերը կարող են լուծել այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ իրականացնել ռազմական ճանապարհով։

«Քաղաքական միջոցներով արդյունքի հասնել և խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Իտալիայի պաշտպանության նախարարը։

--00—ՅՄ