Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով քաղաքացիներից հափշտակվել է 500 հազար դոլար․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

հա

Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից արդեն իսկ հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։ Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով,  սոցիալական ցանցերով տարածվող գովազներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։

Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են ոչ միայն վերջիններիս կողմից որպես ներդրում կատարված, այլև նրանցից տարբեր պատրվակներով ստացած գումարները։

  ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է ներդրում կատարելուն ուղղված ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ նախ ստուգել դրա հավաստիությունը, զերծ մնալ  ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող և չափազանց  գրավիչ ու որևէ տեսակի ջանասիրություն ու աշխատանք չպահանջող առաջարկներին արձագանքելուց: Ստուգեք, որ ներդրումային առաջարկ անող ընկերություններն ունենան Կենտրոնական բանկի կամ իրական բանկերի ու կազմակերպությունների միայն պաշտոնական կայքերում տեղադրված և փաստացի առկա լիցենզիա։

--00--ԼՀ