Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ․ Սկիրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

մխ

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ։  Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի կեսերը։ Բոլոր մանրամասները համաձայնեցված են։

Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիրը կստորագրի դեկտեմբերին։

2023/2024 մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա իր ակտիվում ունի երկու գոլ և չորս գոլային փոխանցում:

--00—ԼՀ