Նոյեմբերի 13-ից 19-ը գրանցվել է 432 դեպք, որից 156-ը՝ արտակարգ. անցած շաբաթվա ամփոփում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ամփ

Նոյեմբերի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 432 դեպք, որից 156-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 82, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի, երկրաշարժի, օձի նկատման, դժբախտ պատահարի՝ 1-ական, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 166, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 29 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված` գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 106, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

--00—ԼՀ