Կրասնոդարը ոչ-ոքի խաղաց Զենիթի հետ, Սպերցյանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ֆու.

ՌՊԼ 15-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Զենիթին» և ոչ-ոքի՝ 1-1 ավարտեց խաղը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Առաջին կեսում գոլեր չեղան։ 63-րդ րոպեին հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։

Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Զենիթը» 30 միավորով 2-րդն է։

 --00—ԼՀ