Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

27006000_0_370_1067_970_600x0_80_0_0_06e47b07c3954c98e4596bb59c17d3d3

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով РБ Спорт-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «մանուշակները» դիմել են Սպերցյանի ներկայացուցիչներին, սակայն անմիջապես մերժում են ստացել։

Հայ կիսապաշտպանը նույնիսկ չի բանակցել իտալական ակումբի հետ։

Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։

--00—ՅՄ