Հայտնի են Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակից Հայաստանի ընտրանիների կազմերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

մա

Նոյեմբերի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը, փոխանցում է armsport.am-ը։

Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբո, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում։

Մարզական սամբո․ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Վահագն Չալյան (88 կգ), Արսեն Խանջյան (98 կգ), Հակոբ Առաքելյան (գերծանր)։

Մարտական սամբո․ Մխիթար Մխիթարյան (58 կգ), Վահրամ Գրիգորյան (64կգ), Վաչիկ Վարդանյան (71կգ), Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Արման Ավանեսյան (98 կգ)։

Աղջիկներ․ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինե Մարտիրոսյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), Աննա Մկրտչյան (գերծանր քաշային)։

Հավաքականի մարզչական շտաբում կլինեն նաև Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը։ ԱԱ-ին կաշխատի նաև միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը։

 --00—ԼՀ