Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Capture

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության Մոսկվա կատարած այցի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն այցով  Մոսկվայում են եղել։ Շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ըստ ռուս դիվանագետների, քննարկվել է պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածից ՌԴ քաղաքացիների տարհանման հարցը։

--00—ՅՄ