Ճանաչում ենք «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը». Իսրայելի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 25,  24News

․

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «The Times of Israel»-ը։

«Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», - ասվում է հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի՝ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

--00--ԱՀ