Ալիևը մարսեց ուժով Արցախի հարցի լուծումը, Բրյուսելի այցը ձևական է լինելու, իրեն այդ հարթակը պետք չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Կարևոր է, որ հայ-ադրբեջանական խնդիրը չներառվի «3+3» ձևաչափում, այդ հարթակում պետք է քննարկվեն միայն ճանապարհների ապաշրջափակման և տարածաշրջանային խնդիրները։ Ալիևը մարսեց ուժի լեզվով Արցախի հարցի լուծումը, իրեն այլևս արևմտյան հարթակը պետք չէ, եթե անգամ գնա Բրյուսել, նա անտեղ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, դա ձևական բնույթ է կրելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով, արևմտյան միջնորդները պարտավոր են Ալիևին բերել հարթակ, որ ստորագրի այն, ինչ պայմանավորվել են․ ճանաչի ՀՀ ամբողջականությունը և իր խոստումներին տեր կանգնի։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ արևելագետը նկատեց, որ դա ուժի ցուցադրություն և սպառնալիք է, որ կարող է ուժով լուծել խնդիրները, ինչպես դա արեց 2020-ին օգոստոսի համատեղ զորավարժություններից հետո։ «Չի բացառվում, որ ճնշում էր Հայաստանի վրա, որ եթե չգնա և «3+3 » և չբանակցի, ապա օգտվելով Մերձավոր Արևելքում իրավիճակից՝ կարող է իրականացնել գործողություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ