Բաքվից խաղաղության պայմանագրի մասով ստացել ենք առաջարկները, հիմա քննարկումների փուլում ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա հայտնեց, որ Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», - նշեց ԱԳ նախարարի տեղակալը։

--00—ՅՄ