Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

մա

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

Նույն որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին:

Հիշեցնենք՝ Արամ Ազատյանը Երևանի ավագանու անդամ է և այսօր մասնակցել է ավագանու անդրանիկ նիստին:

--00--ԼՀ