Նարեկը 7 ամսվա ծառայող էր. երեկ հրազենային վնասվածքից մահացած ծառայողը տան միակ որդին էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Շատ խելոք, հարգանքով, չափված - ձևած անձնավորություն էր, ոնց որ հեչ էս թվի երիտասարդներից չլիներ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աղաջանյանը՝ խոսելով երեկ՝ հոկտեմբերի 9-ին, հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Նարեկ Նազարյանի մասին, որն իրենց գյուղից էր։

Ըստ վարչական ղեկավարի՝ Նարեկը 7 ամսվա զինծառայող էր, սկզբնական շրջանում Արտաշատում է ծառայել, ապա տեղափոխվել Սիսիան։

«Հայրը գյուղի վարսավիրն էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Մի քույր ուներ իրենից փոքր։ Նարեկը Ստեփանավանի Կարմիր խաչի Ճգնաժամային կառավարման բաժնում էր սովորում», - հավելեց Գոռ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ