ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

ագ

Հոկտեմբերի 6-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Վահե Գևորգյանը Բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։

--00--ԼՀ