Ինձ ապտակելու համար չեմ բողոքել, բայց թող իրավապահները գնահատական տան. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ինձ ապտակելու համա բողոք չեմ ներկայացրել, ասել եմ՝ եթե հարվածողը զոհվածի հարազատ է, իրավապահները թող գնահատական տան: Բայց, փաստորեն, հայր ու որդի են եղել, պայմանավորվել են, որ մեր նկատմամբ ագրեսիվ գործողություն անեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով Արցախի ծանր վիճակին և ռազմական գործողությունների հետևանքով ընդունված հայտարարությանը՝ պատգամավորը նշեց. «Անկախության համար պայքարողի առաջ գորգեր չեն փռում, ճանապարհը բարդ է: Պաշտպանության բանակը ահագին զորք ուներ, համաձայն չեմ, որ անհնար էր երկու-երեք օր ավել կռվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ