Պարզ խոսի՝ դո՞ւրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, խզում ենք կապը ՌԴ-ի հետ, թե՞ ոչ․ Նորիկյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

l-cloFFmPGAW

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է․ «Բավակա՛ն է։ Դուրս արի ու պարզ խոսի ժողովրդի հետ, թե ի՞նչ է կատարվում կուլիսներում։ Ազնվորեն ասա, թե ի՞նչ են ուզում ռուսները, ու մենք պատրա՞ստ ենք տալ նրանց ուզածը, թե՞ ոչ։

Մեր պետականությու՞նն են ցանկանում կործանել, պարզ ասա՛, հասկանանք։

Պարզ խոսի՝ դու՞րս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, խզում ենք կապերը ՌԴ-ի հետ, թե՞ ոչ։

Սա՞ է Ձեր ծրագիրը, պարզ ասեք՝ հասկանանք։

Արևմուտքը մեզ որևէ շոշափելի անվտանգության երաշխիք տալի՞ս է, թե՞ ոչ, և նրանց ուզածն ի՞նչ է։

Մենք կարո՞ղ նք դիմագրավել այս մարտահրավերների՞ն, թե՞ ոչ։

Այս ի՞նչ կործանարար էքսպերիմենտ է մեր պետության ու պետականության, անկախութան ու ինքնիշխանության նկատմամբ։

Ե՞րբ, եթե ոչ հիմա պետք է ազնիվ լինել ժողովրդի հետ»։

--00—ՅՄ