Նիկոլի ուղերձը խոստովանություն է, թե ինչպես է ինքը 33 տարով հետ շպրտել Հայաստանն ու Արցախը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

արտակ զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի այսպես կոչված ուղերձը յուրօրինակ խոստովանություն է այն մասին, թե ինչպես է ինքը ուղիղ 33 տարով հետ շպրտել Հայաստանն ու Արցախը: Եվ նույնիսկ ավելի վատ պայմաններով, քան 33 տարի առաջ էր:

Ուղերձի տողատակերում, կարծես նա էլ է զարմացած, թե մինչև հիմա ինչպե՞ս է Հայ ժողովուրդը հանդուրժում իրեն՝ այսքան կործանարար ու ավերիչ գործողությունների համար»:

Հիշեցենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում նշել էր. «33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 33 տարի անց՝ այսօր, մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում»:

--00—ԼՄ