Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

52673701527_d3d590721a_b.thumb_

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է:

Այս պահին ընդամենը հրադադար է:

Իսկ թե ինչ է սպասվում Արցախին, արցախցուն դեռ շատ անորոշ է: 

Ադրբեջանցիների հետ անընդհատ բանակցություններ են, սակայն այդ ամենն էլ շատ դժվար է բանակցություն անվանելը:

Մեծ առումով ահաբեկիչը զենքը գլխներիս դրած անընդհատ սպառնում ու իր անելիքներն է թելադրում ու այս պահին շատ դժվար է այդ գործընթացը բանակցություններ անվանել:

Շրջաններն առանձին, Ստեփանակերտն իր հերթին` պաշարված են, մարդիկ` պատանդի կարգավիճակով ու առանց լուրջ միջազգային ճնշման դժվար է քիչ թե շատ սպասումներ ունենալ:

Ես սա չեմ ասում նրա համար, որ իմ բնույթով վատատես եմ, այլ պետք է իրադրությունը հնարավորինս ճշգրիտ գնահատել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է շարժվել»:

--00—ՅՄ