Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News 

արց շ

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի խոսնակը:

«Դրոշի հետ կապված լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները՝ միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։

Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է գրառման մեջ:

--00—ԼՀ