Արցախում ցեղասպանության ֆոնին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տառապում են իշխանությունը պահելու մոլուցքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

3.thumb_

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

Արցախում տեղի ունեցող ցեղասպանության ֆոնին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տառապում են իշխանությունը պահելու մոլուցքով։

Անհայրենիքների խումբը հիմա էլ քարոզչական գործիք է դարձրել իբր թե Հայաստանի ինքնիշխանության վտանգը։

Հայաստանի ինքնիշխանության վտանգը բացառապես ձեր իշխանությունն է, ուրիշ ոչինչ, որին հասել ենք ձեր ապաշնորհ աշխատանքի պատճառով։

--00—ՅՄ