Ղարամյան գերդաստանի կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը նվիրաբերել Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_1

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:

Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:

Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին»։

--00—ՅՄ