Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ․ Փալոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

frank-pallone-ap-900-scaled

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է հայազգի ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված, հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը դադարեցնելու կոչը։

«Շնորհակալություն, Քիմ Քարդաշյան, որ ներկայացրեցիք ձեր պատմությունը  և հանդես եկաք հայ ժողովրդի պաշտպանությամբ։ Եթե ​​Ալիևին պատասխանատվության չենթարկենք Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման համար, ապա անթիվ հայ կյանքեր կշարունակեն վտանգված մնալ։

ԱՄՆ-ն պետք է հենց հիմա գործի, որպեսզի վերջ դնի այս հումանիտար ճգնաժամին»,-գրել է նա։

--00—ՅՄ