Ստամբուլում ջրհեղեղի հետևանքով 2 մարդ մահացել է, 12-ը վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

օ

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Ստամբուլի նահանգում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, որի պատճառով  մահացել է 2 մարդ, իսկը 12՝  վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Ջրհեղեղի պատճառով տուժել են Ստամբուլի նահանգի հատկապես հյուսիային հատվածները։ Ջրի տակ են անցել մի շարք փողոցներ, շինություններ և մետրոյի կայարաններ։

Բաշաքշեհիր շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ  տարհանման աշխատանքները շարունակվում են, իսկ Ստամբուլի նահանգապետը հորդորել է մոտոցիկլետով կամ այլ տրասնպորտային միջոցներով առայժմ չերթևեկել։ 

--00—ԼՀ