Փաշինյանը իշխանություն է պահում, 29.800-ը կարող է 14 հազար դառնալ. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Փաշինյանը իշխանություն է պահում, 29.800-ը կարող է 14 հազար դառնալ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Հարցազրույցը նվիրված էր Կողբ համայնքում սեպտեմբերի 23-ին նախատեսվող մրգօղու փառատոնին։

Քոչարյանը ներկայացրեց փառատոնի անցկացման մանրամասներն ու առանձնահատկությունները, դրա մշակութային և սոցիալական շերտերը։ Դրան զուգընթաց անդրադարձանք նաև մի շարք քաղաքական խնդիրների։ Մասնավորապես, ըստ Քոչարյանի՝ Երևանի ավագանու ընտրությունները բավականին զվարճալի են։

Նա խոսեց նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դատողությունների մասին՝ նշելով, որ Փաշինյանն ընդամենը իշխանություն պահելու խնդիր ունի և նպատակադրված արժեզրկում է պետական խորհրդանիշները։

Մանրամասները տեսանյութում։

--00—ՅՄ