Փաշինյանը Ղարաբաղը կտրում է ՀՀ-ից, «անջատում հանուն փրկության» ասելով` դա ի նկատի ուներ. Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

Փաշինյանը Ղարաբաղը կտրում է ՀՀ-ից, «անջատում հանուն փրկության» ասելով դա ի նկատի ուներ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանի պնդմամբ, իրավիճակն իսկապես անելանելի չէ և ինչ-որ հույս այնուամենայնիվ մնում է, քանի որ ամեն ինչ դեռևս կորսված չէ։

Ըստ նրա մենք շատ բան ենք կորցրել, բայց ոչ՝ ամեն ինչ և ինչ-որ մի բան դեռ կարելի է փոխել։

Ըստ Խաչատրյանի խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում, որևէ քայլ չի ձեռնարկում երկրի անվտանգությունը ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական ուղղությամբ հաջողություն արձանագրելու համար։ Խաչատրյանի համար պարզ չէ Նիկոլ Փաշինյանը չի՞ ուզում ինչ-որ մի բան անել, թե չի կարողանում։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ