ՔՊ-ում վախենում են, դրա համար էլ չեն բանակցի ընդդիմության հետ, մինչև որ ստիպված չլինեն. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պատային իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ հատվածի միջև առնվազն երկխոսություն սկսի։ Այս մասին 24TV-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին։

Ըստ Քոչարյանի, այս օրերին ընթացող հանրահավաքները որոշակի տարբերվում են 2022 թ-ի «Դիմադրության շարժման» հանրահավաքներից ՝ շատ է երիտասարդությունը, մարդիկ ավելի վճռական են։ Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն թեզի մասին, թե ինքը առաջնորդելու է անկախության շարժումը, բանախոսը նկատեց, որ Փաշինյանն այս ընթացքում կործանել է ամեն ինչ, այդ թվում նաև այդ թեզը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ