Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է, պատճառը Ջերմուկի մառախլապատ եղանակն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ty

Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում փոխանցեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից. «Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել»,- նշեց աշխատակիցը:

«Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում», – ասացին ավիաընկերությունից։

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ