Կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

գն

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են , որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերը։

Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե:

Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։

Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին, իսկ Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ` 17:15-ին և Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:

--00—ԼՀ