ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ագն

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը:

--00--ԼՀ