Վաղը կկայանա ՀՀ ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

l-Zyy2r7k9XK

Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արարատ Միրզոյանի և Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին ժամը 11:20: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, ըստ նախատեսվածի՝ ժամը 12:20:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի համար հայտարարությունները կարող են լուսաբանել նաև լրագրողները:

Տեխնիկական հարցերի պատշաճ կազմակերպման նպատակով խնդրում ենք ԱԳՆ ժամանել վերոնշյալ ժամերից 15 րոպե առաջ:

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2023թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

--00—ՅՄ