Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչն ԻՊ-ին է միացել Թուրքիայում և մարզվել Աֆղանստանում․ Tasnim

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1117494

Տաջիկստանի քաղաքացին, որն օրերս հարձակում էր գործել Իրանի հարավ-արևմտյան Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանի վրա, երեք ամիս պատրաստություն է անցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճամբարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տվյալների համաձայն՝ Ռահմատուլլա Նուրուզովին ահաբեկիչները հավաքագրել են առցանց նամակագրության միջոցով, որից հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ պաշտոնապես ընդունվել է արգելված խմբավորման շարքերը։ Դրանից հետո Նուրուզովին ուղարկել են Աֆղանստան, որտեղ նա երեք ամիս պատրաստություն է անցել ԻՊ-ի ծայրահեղականների համար հատուկ ճամբարում։ Ավարտելով ուսուցումը՝ նա ներթափանցել է Իրանի տարածք, որտեղ էլ ահաբեկչական գործողություն է կատարել Շահ Չերաղի դամբարանում։

Tasnim-ը նշում է, որ իրավապահները ձերբակալել են 10 մարդու, որոնք կապ ունեն Շիրազում տեղի ունեցած հարձակման հետ։ Իրանի հատուկ ծառայություններն, ըստ հրապարակման, նախատեսում են ծանր հարված հասցնել այն ցանցին, որը, հնարավոր է, Իրանի ներսում աջակցել է ահաբեկչին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ