Ճամբարակում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

պան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Արբան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․Ճամբարակ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

 Մասնավորապես՝

1․արտադրական շինությունում պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,

2․առաստաղի որոշ հատվածներում ծեփը եղել է թափված, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

3․ արտադրական շինությունների երկաթյա դռների մակերեսների ներկերը եղել են թափված և ենթարկված են եղել կոռոզիայի:

 Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

--00—ԼՀ