Բյուրականի տներից մեկում հրդեհը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են մոխրացած դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

3f6366e7-8265-4ef0-989f-3d23d9aeae3f.jpg

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզային հրշեջ--փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են 32 հասցեում գտնվող տանը առաջացած հրդեհը, որտեղ երկրորդ հարկում հայտնաբերել են մոխրացած դի: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Քասյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ննջասենյակում հայտնաբերված դին նույն տան բնակիչ 49-ամյա Երջանիկ Պ.-ն: 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

--00—ԶՀ