Հրդեհ է բռնկվել Վանաձորում․ այրված դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

28

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին։

Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։

--00—ՅՄ