Աքորի գյուղում տուն է հրդեհվել․ փրկարարները խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

83359_b.jpg

Սեպտեմբերի 8-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում՝ ֆուտբոլի դաշտի մոտակայքում, այրվում է երկհարկանի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 5-րդ փողոցում գտնվող մեկհարկանի տներից մեկում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։25-ին, մարվել՝ 10։01-ին։ Փրկարարները խոհանոցի հատակին հայտնաբերել են քաղաքացի Վ․ Պ․-ի դին (ծնված 1938 թ․)։

Այրվել են խոհանոցը (մոտ 8 քմ), հյուրասենյակի մոտ 7 քմ և տանիքի մոտ 12 քմ հատվածները։

--00—ԶՀ