Հակոբ Սիմիդյանը և ԱՄԷ-ի դեսպանը քննարկել են անտառային տարածքների վերականգնման և պահպանության խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

l-0x84wh-2000x1165z-0.393

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է տիկին դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա է շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019 թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Քննարկվել են համաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության ձևաչափը և օրակարգը։

Նախարարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանում կլիմայական օրակարգն առաջնային է, և շրջակա միջավայրի նախարարությունն այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում։

Քննարկվել է նաև անտառային տարածքների վերականգնման և պահպանության խնդիրը։ Նախարարը խոսել է այս ուղղությամբ իրականացվող ծրագրերից և ստեղծվող շրջակա միջավայրի պահպանության ծառայությունից։

Տիկին դեսպանն հետաքրքրվել է Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգային համակարգով։ Նախարարը ներկայացրել է ՇՄՆ կազմում գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և կենտրոնի տեխնիկական վերազինմանն ուղղված առաջիկա ծրագրերը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

--00—ՅՄ