Շան հարձակումից տուժած 8-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

d7dd2138-c376-4e7e-982c-2004056edb24.jpg

Շան հարձակումից տուժած 8-ամյա տղան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում, վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով: Այս մասին տեղեկացնում են Սպիտակի ԲԿ-ից:

Հիշեցնենք՝ երեկ Սպիտակի թաղամասերից մեկում ​շունը հարձակվել էր 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​ մարմնական բազմաթիվ վնասվածքներ։

Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Երեխան հիվանդանոց էր ընդունվել լաթաձև պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ ​Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​էր վիրահատարան և վիրահատվել:

--00—ԶՀ